Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:
Փարիզյան ահաբեկչությունը թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ անվանել էր «եվրոպական աշուն», նկատելով, որ «արաբական գարունը» հրահրողների մեղքով է հիմա «եվրոպական աշուն» լինում, և, ցավոք, այդ ամենի համար վճարում են խաղաղ բնակիչները:
Նոյեմբերի 10-15-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլը, որին, ինչպես և սեպտեմբերին անցկացված առաջին փուլին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
Ֆրանսիայի կառավարությունը և ժողովուրդը երախտապարտ է հայ ժողովրդին դրսևորած կարեկցանքի համար՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ նշելով, որ քաղաքացիների հոսքը դեպի դեսպանատուն վաղ առավոտից չի դադարել:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...